Սերունդների կամուրջ

Կիսվեք ջերմությամբ և սիրով`

պապիկների և տատիկների հետ


Գրեք նամակ՝ պարգևեք ուրախություն ծերանոցում բնակվող տարեցներին

Պապիկ և տատիկ

Մեր մասին

Նախագծի հեղինակներն են՝ Մհեր Գաբրիելյան, CENSORED և CENSORED։ Մեր առաքելությունն է ստեղծել հոգատար և ջերմ հաղորդակցություն ծերանոցում տարեց մարդկանց հետ՝ նամակագրության միջոցով նվազեցնելով նրանց մենակության զգացումը, բարձրացնելով նրանց հոգեկան բարեկեցությունը, խթանելով սերունդների միջև կապը։

CENSORED

Տեքստերի մշակում, սրբագրում և բովանդակության հսկողություն:

Մհեր Գաբրիելյան

Նախագծի ղեկավարում, կայքի ստեղծում և UI/UX դիզայն:

CENSORED

Կապի հաստատում, տպագրություն և նամակների առաքում:

Ինչպե՞ս է աշխատում

Քայլ 1

1. Դուք գրում եք նամակ

Քայլ 2

2. Ուղարկում եք այն մեզ

Քայլ 3

3. Մենք փոխանցում ենք այն ծերանոց

Գրեք ձեր նամակը ներքևում

Ինչու՞ է դա կարևոր

Դիագրամում պատկերված է մարդկանց, կախված տարիքից մենակության տոկոսը։ Ինչպես տեսնում ենք, մարդիկ մեծանալով ավելի հաճախ են իրենց մենակ զգում:

Ժամանակակից սերնդի կենսակերպն ու թվայնացումը ստեղծում են անդունդ, որը մեկուսացնում է տարեցներին։ Մենակությունը տարեցների ամենամեծ մարտահրավերն է այսօր։ Մենք հավատում ենք, որ այսօրվա սերունդը կարող է հաղթահարել այդ մարտահրավերը։ Ժամանակն է կառուցել հասարակություն, որտեղ ոչ ոք լքված չէ։